Երևանում հունվարի 26-ին, 27-ին, 28-ի գիշերը, 30-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը;
Մարզերում հունվարի 26-ին, 27-ին, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
Արցախում հունվարի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: