‘
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Opel մակնիշի 09 ՏՍ 629 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Վարդգես Մելիքյանի անվամբ:
‘