‘Լոս-Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիի ֆիլմում գրագողության տարրեր չի հայտնաբերել’

1458

Լոս-Անջելեսի դաշնային դատարանը գրագողության տարրեր չի գտել Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը հանդիսացող «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey)  ֆիլմում, ուստի և մերժել է խորվաթ լրագրող և գրող Ջեյմս Բրեդդոկի հայցը:

2011 թ. Բրեդդոկը հոլիվուդյան աստղին մեղադրել էր մտավոր սեփականատիրոջ իրավունքները խախտելու և իր «Սրտակեղեք»  գրքից մի քանի դրվագներ փոխառելու մեջ: Ջոլին, իր հերթին, հայտարարել էր, որ ֆիլմը և գիրքը ոչ մի ընդհանրություն չունեն: Ռեժիսորի խոսքերով՝  իր ֆիլմը հիմնված է  այն իրադարձությունների վրա, որոնց դերասանուհին ականատես է եղել Բալկաններում որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան աշխատելիս: Դերասանուհու դիրքորոշմանը, փաստորեն, համաձայն է նաև դատավորը:

«Արյան և մեղրի երկիրը» ֆիլմը պատմում է մի սերբի մասին, ով սիրահարվում է բոսնիացի մուսուլմանուհու, սակայն Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում սկսված պատերազմը կանգնում է սիրահար զույգի ճանապարհին: Կինոժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ. դեկտեմբերին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչի եւ Ռունիի անձնական ավտոմեքենաների հավաքածուն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարացի օդաչուն կհատի ԱՄՆ-ը արևային էներգիայով սնվող օդանավով’