‘Լոս Անջելեսում անցկացվեց Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված երեկո’

604

Հոկտեմբերի 6-ին Լոս Անջելեսի Հանրային գրադարանում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին և Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, ԼԱ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Հանրային գրադարանի համատեղ ջանքերով:

ԼԱ գրադարանի «Մարկ Թեյփր» սրահում ելույթ ունեցավ Երևանի պետական մնջախաղի թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ: Ներկայացվեց «Գիրք Ծաղկան» բեմադրությունը:

Երեկոն վարեցին հոլիվուդյան հայտնի դերասան Քեն Դավիդյանը և «Արփա» միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալեքս Քալագնամոսը:

Նախորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը կրկին վնասվել է (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո ‘