‘
Լոս Անջելեսում ոստիկանները էթնիկ հայ տղամարդու են գնդակահարել։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքը հայտնել է, որ սպանվածը Պանորամա Սիթի թաղամասի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանն է, որը ինքնասպանության հակումներ է ունեցել, փոխանցում է News.am-ը:
Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, թե ատրճանակ եւ դանակ ունի իր մոտ։ Ժամանած ոստիկանները նրա ձեռքին մոտ կես մետր երկարությամբ սուր ձող են նկատել։
Նազարյանսը հրաժարվել է ենթարկվել ոստիկաններին եւ, ըստ նախնական տվյալի, սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի համար։ Բեքի խոսքով, ոստիկանները ամբողջությամբ արձանագրել են միջադեպը։
Ըստ ոստիկանության մեկնաբանության, ոստիկանները հարկադրված են եղել կրակ բացել եւ սպանել Նազարյանին։
‘