Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ, 56-ամյա ֆրանսիացի Լորան Բլանը գլխավորեց «Լիոնը», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինեց 58-ամյա հոլանդացի Պետեր Բոշին։
Լորան Բլանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ֆրանսիայի առաջնության 10 տուրից հետո «Լիոնը» 14 միավորով 9-րդ տեղում է։