‘Լորիկ Ցանա. «Իմ դեմքն է ջախջախված, իսկ Ջակիի քիթը»’

1141

Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան տուժել է երեկ, Եվրո 2016 ընտրական փուլի՝ Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումներից:
Նշենք, որ հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին մարզադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
«Մենք եկել էինք Բելգրադ ֆուտբոլ խաղալու, բայց մեզ վրա հարձակվեցին սերբ ֆանատները: Մենք ուղղակի ուզում էինք վերցնել այդ դրոշը, որպեսզի ամեն ինչ հանդարտվի, բայց ենթարկվեցինք հարձակման: Ես տեսա, թե ինչպես է սերբ ֆանատը փորձում աթոռով հարձակվել իմ ընկերների վրա և պարտավոր էի նրանց պաշտպանել: Իմ դեմքին կապտուկներ են, իսկ Տաուլանտ Ջակիի քիթն ու աչքերն են վնասվել:

Սերբիայի հավաքականի ավագ Բրանիսլավ Իվանովիչը իրեն իսկական ջենթլմենի պես պահեց: Նա համաձայնեց խաղը չշարունակելու մեր որոշման հետ, իսկ հանդիպումից առաջ մոտեցավ մեզ և ասաց, որ սա ուղղակի սովորական ֆուտբոլ է»,-Ալբանիայի ավագի խոսքն է մեջբերում tanjug.rs-ը:

Նախորդ հոդվածը‘«Քուրդիստան» կոմիտեն բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի Երևանի ներկայացուցչության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը վտանգ է տեսնում Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության պայմանագրում’