‘Լուգանսկի անջատականները հրաժարվել են բանակցել Պոռոշենկոյի հետ’

1010

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ճանաչել իրենց անկախությունը, Интерфакс-ին հայտնել են ԼԺՀ կառավարությունում:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք Պոռոշենկոյի հետ ոչ մի բանակցություն չենք վարի, քանի դեռ նա չի հեռացրել զորքերը և չի ճանաչել մեր անկախությունը»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ իրենց դիրքորոշումն անփոփոխ կմնա նաև այն դեպքում, եթե Պոռոշենկոն առաջիկա օրերին անձամբ ժամանի Լուգանսկ:

Նախօրեին ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը Պոռոշենկոյի հետ բանակցությունների վերաբերյալ Интерфакс-ին ասել էր հետևյալը. «Բանակցությունները Պյոտր Պոռոշենկոյի հետ հնարավոր են միայն պատանդների փոխանակման, Ուկրաինայի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման, ինչպես նաև՝ Նովոռոսիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում»:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Եզրափակչում կխաղան Անգլիան և Պորտուգալիան’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը բաց կթողնի աշխարհի առաջնությունը. Նրա փոխարեն հրավիրվել է Մուստաֆան’