‘
Լուիշ Ֆելիպե Սկոլարին խոսել է AS պարբերականի հետ իր կարիերայի և Բիլբաոյի «Ատլետիկը» գլխավորելու հնարավորություն մասին: Ներկայացնում ենք համառոտ տարբերակը:
— Ի՞նչ գիտեք «Ատլետիկի» փիլիսոփայության և այն փաստի, որ ակումբում խաղում են միայն բասկ ֆուտբոլիստներ:
— Դա «Ատլետիկի» ավանդույթն է և պետք է հարգել այն: Ակումբի նվաճումները խոսում են այն մասին, որ այդ ավանդույթը բացառիկ է իր էությամբ, քանի որ թիմը երբեք չի լքել Իսպանիայի բարձրագույն լիգան և հավակնել է ամենաբարձր տեղերի:
— Մարսելո Բիելսան, որին Դուք լավ եք ճանաչում, մարզել է «Ատլետիկը»: Ի՞նչ է նա ասել է Ձեզ ակումբի մասին:
— Մենք շատ ենք խաղացել իրար դեմ և խոսելու շատ առիթներ ենք ունեցել: Ես լավ եմ ճանաչում Բիելսային, և Հայնկեսին, որը նույնպես մարզել է «Ատլետիկը»: Տարբեր մարզիչներ են, որոնք հաջողությամբ աշխատել են Իսպանիայում: Երկուսն էլ շատ լավ կարծիքի են «Ատլետիկի» և Բիլբաոյի մասին:
— Չինաստանը լքելուց հետո, Դուք այժմ թիմ չունեք: Արդյո՞ք հնարավոր է, որ գլխավորեք «Ատլետիկը» մոտ ապագայում:
— Ինչու ոչ: Հրաշալի քաղաք է, թիմը խաղում է բարձրագույն լիգայում և ցանկացած մարզիչ, որն աշխատել է թիմում, ընդունել է իրենց փիլիսոփայությունը: Ես միշտ շատ նվիրված եմ եղել այն ակումբին, որտեղ աշխատել եմ: Ես խնդիր չեմ ունենա «Ատլետիկի» հետ, ինձ համար մեծ պատիվ կլինի:
— Ձեր կարծիքը Էդուարդո Բերիցոյի մասին:
— Արգենտինացի մարզիչները միշտ շատ մեծ ուշադրություն են դարձնում իրենց ակադեմիաներում մարզվող երիտասարդների վևա, որը բնորոշ է իրենց երկրի ֆուտբոլային ավանդույթներին:
— Պորտուգալիայի հավաքականում Դուք մարզել եք Կրիշտիանու Ռոնալդուին: Ի՞նչ կասեք վերջերս նրա խփած գոլի մասին:
— Դա Ռոնալդուի ուժեղ կողմերից մեկն է:
— Դուք դիտարկե՞լ եք Ռոնալդուին որպես «9» համար:
— Ոչ, Ռոնալդուն չի կարող գործել ինչպես Դիեգո Կոստան: Նա կարող է լինել երկու հարձակվողից մեկը, այլ ոչ միայնակ հարձակվող:
— Դու՞ք տեսնում եք Նեյմարին «Ռեալում»:
— Չգիտեմ, ես ակումբի մարզական տնօրենը չեմ: Նեյմարը հանգիստ կարող է խաղալ ցանկացած թիմում կամ ազգային հավաքականում, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
— Կոուտինյոն հաջողության հասնելու՞ է «Բարսելոնայում»:
— Կոուտինյոն տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, նա կարող է տարբեր դիրքերում խաղալ և շատ լավ հարված ունի: «Բարսելոնան» լավ ֆուտբոլիստի է գնել:
— Այսօրվա Իսպանիայի հավաքականը տենիկապես ավել է ուժե՞ղ է, քան ձեր Բրազիլիան 2002 թվականին:
— Վերջին երկու տարվա ընթացքում Իսպանիան հրաշալի խաղ է ցուցադրում Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ: Խմբային մրցաշարն անցել են առանց որևէ խնդրի: Ճիշտ ուղու վրա են և հնարավորություն ունեն հաղթելու: Աշխարհի առաջնությունը յուրահատուկ մրցաշար է և պետք է մրցունակ լինել: Միջազգային մրցաշարերում ամեն ինչ կարող է պատահել:
— Իսպանիա՞ն է Աշխարհի առաջնության ֆավորիտը:
— Ֆավորիտը՝ Բրազիլիան է, քանի որ աշխարհի լավագույններից մեկն է: Կարող են հաղթել նաև Իսպանիան, Ֆրանսիան, Արգենտինան, Գերմանիան:
‘