‘Լուիս Էնրիկեի և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ’

1012

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Մեսսին դժգոհ է, որ Լուիս Էնրիկեն իրեն հանդերձարանի առաջատար է զգում: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` նա որոշումներ է կայացնում ինքնահաստատվելու նպատակով: Բացի դրանից, Մեսսին չի հասկանում, թե ինչու է կատալոնական ակումբի ղեկավարությունը սատարում Լուիս Էնրիկեին: Ֆուտբոլիստի կարծիքով` մարզիչը չի կարող փոխել ստեղծված իրավիճակը:

Հավելենք, որ հունվարի 7-ին «Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը քննարկելու է Լուիս Էնրիկեի աշխատանքը:

Նախորդ հոդվածը‘Ճրագալույցի Սուրբ պատարագը այսօր կսկսվի ժամը 17:30-ին’
Հաջորդ հոդվածը‘Սուբիսարետան հեռացվել է «Բարսելոնա»-ից’