Լուիս Էնրիկեն՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

513

Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար դիտարկում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունը, հաղորդում է Globo Esporte-ն։

Բրազիլիայում մտադիր են նախապատվությունը տալ օտարերկրացի մասնագետի։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիային հետխաղային 11մետրանոցներով պարտվելուց հետո Բրազիլիայի հավաքականի բրազիլացի գլխավոր մարզիչ Տիտեն հրաժարական էր ներկայացրել։

Թեկնածուների թվում նշվում են նաեւ գերմանացի Թոմաս Տուխելը, արգենտինացի Մարսելո Գալյարդոն եւ ֆրանսիացի Զինեդին Զիդանը։

Նախորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդները