‘
«Արսենալի» ղեկավարության հետ բանակցած «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անգլիական թիմի գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում կփորձի հրավիրել կատալոնական ակումբի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիին՝ օգտագործելով իր ջերմ հարաբերությունները ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Express-ը:
Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը պայմանագրով 700 միլիոն եվրո է:
Հիշեցնենք, որ «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնից հեռանալու մասին:
‘