Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից։ Նա չի ցանկացել երկարաձգել համագործակցությունը։
Հնարավոր փոխարինողը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սեւիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» եւ Բիլբաոյի «Աթլետիկում», հաղորդում է Marca-ն։
Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը Եվրո2020-ում հասել էր կիսաեզրափակիչ։
Աշխարհի առաջնությունում Իսպանիան դեկտեմբերի 6-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մարոկկոյի թիմի հետ։