‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման հայտացուցակը:Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Հայտացուցակում ընդգրկվել են «կապտանռնագույններ»-ի առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները և «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստներ Սամպերը, Սանդրոն և Էլ-Հադադին:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ն Գերմանիա կմեկնի մայիսի 11-ին:
‘