‘Լուիս Էնրիկեն պատժել է Պիկեին մարզական ռեժիմը խախտելու պատճառով’

844

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատժել է թիմի պաշտպան Ժերարդ Պիկեին` մարզական ռեժիմը խախտելու պատճառով: Այդ մասին հայտնում է Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է, որ Պիկեն բջջային հեռախոս է ունեցել պահեստայինների նստարանին: Դա տեղի է ունեցել Կատալոնիայի Սուպերգավաթի խաղարկության «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպման ժամանակ:

Սակայն ինչպես պարզվել է, Լուիս Էնրիկեի դժգոհության առիթ է հանդիսացել այն, որ ժամը 3:00 –ին Պիկեն գտնվել է Բարսելոնայի գիշերային բարերից մեկում:

Հիշեցնենք, որ Պիկեն չի մասնակցել կատալոնական ակումբի վերջին երեք հանդիպումներին: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի օդաչուների աճյունները. Դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Նրան ճանաչում է մոլորակի բնակչության 59%-ը ‘