Իսպանացի Լուիս Էնրիկեն պատրաստ է ամռանը գլխավորել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու է ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին։
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն արդեն մի քանի օր գտնվում է Դոհայում եւ բանակցում է ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Կողմերն արդեն հասել են նախնական համաձայնության, հաղորդում է PSG Community-ն։
Սպասվում է, որ Լուիս Էնրիկեն կկնքի երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի թեկնածուներից են նաեւ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանը։