‘Լուիս Էնրիկեն Պիկեին կազմից դուրս է թողնում կարգապահական նկատառումներով’

887

«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն արդեն երկու խաղ անցկացրել է պահեստայինների նստարանին, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է պատժել նրան։

27-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում չի եղել «Սելթայի» (0:1) և «Այաքսի» (2:0) դեմ խաղերում։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը:

Լուիս Էնրրիկեի որոշումը պայմանավորված է կարգապահական նկատառումներով։ Մարզիչը դժգոհ է մնացել Պիկեի պահվածքից։ Վերջինս Կատալոնիայի սուպերգավաթի խաղարկության երկրորդ կեսի ընթացքում պահեստայինների նստարանին նստած ամբողջ ժամանակ զբաղվել է բջջային հեռախոսով։

Էնրիկեին դուր չի գալիս նաև Մարկ Բարտրայի մոտեցումը խաղին, և նա նույնպես շարունակական խաղային պրակտիկա չի ստանում։

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին’
Հաջորդ հոդվածը‘«Միկա ցեմենտը» խոստանում է վճարել աշխատավարձերի գծով պարտքերը ‘