‘Լուիս Էնրիկե.«Այո, ցանկալի է միշտ լավ խաղալ և շատ գոլեր խփել, բայց դա անիրական է»’

980

Կատալոնական  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լա լիգայի 30-րդ տուրի` «Ալմերիայի» դեմ խաղից առաջ:

 «Մենք լավ իրավիճակում ենք առաջնությունում, սակայն ոչինչ դեռ որոշված չէ: Ամեն ինչ դեռ հնարավոր է, քանի որ առաջնության ավարտին կան բավականաչափ խաղեր:

Ինչ վերաբերում է  «Սելտայի» դեմ կայացած խաղին, ապա ես երբեք չեմ տեսել, որ թիմը մրցաշրջանն անցկացնի առանց վայրիվերումների:

Այո, ցանկալի է միշտ լավ խաղալ եւ շատ գոլեր խփել, բայց դա անիրական է», — Էնրիկեի խոսքերն է փոխանցել  «Tmw»-ն:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. ««Բարսելոնան» առաջատարն է, ամեն ինչ նրանց ձեռքերում է»’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 18-ից 29-ը Ծաղկաձորում կընթանա շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունը’