‘Լուիս Էնրիկե. «Ավելի լավ է ֆուտբոլիստ լինել, քան մարզիչ»’

1309

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով՝ ֆուտբոլիստ լինելը շատ ավելի հաճելի է, քան մարզչի աշխատանքը: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ֆուտբոլը բազմաթիվ ապրումների առիթ է հանդիսանում:

«Սպորտն օգնում է վերահսկել ուրախությունն ու տխրությունը, շփվել մարդկանց հետ, շփման ընդհանուր եզրեր գտնել: Որոշ պահերի ինձ լավ եմ զգում, երբեմն էլ ստիպված եմ տանջվել:

Սիրում եմ ամեն ինչ վերահսկել: Իսկ ֆուտբոլում դա հնարավոր չէ: Այնպես որ, ավելի լավ է ֆուտբոլիստ լինել, քան մարզիչ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել Անգլիա’
Հաջորդ հոդվածը‘Ռեալը հունվարին տրանսֆերների վրա կծախսի 330 մլն եվրո’