‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Գրանադայի» հետ հանդիպումից հետո խոսել է թիմի 26-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով վերոնշյալ խաղում իր կարիերայի 400–րդ գոլը խփեց։
«Եթե Կրիշտիանու Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբերլենն է, ով մեկ խաղի ընթացքում 100 միավոր է վաստակել։
Ես ցանկանում էի հանդիպման ընթացքում փոխարինել Լեոյին, որպեսզի հանգստի հնարավորություն տամ, բայց նրա խաղին հետևելը մեծ հաճույք է, այդ պատճառով որոշեցի խաղադաշտում թողնել նրան։ Մեսսին առատաձեռնորեն գոլային փոխանցումներ է բաժանում։
400 գոլ կարիերայի ընթացքո՞ւմ։ Մեզնից շատերը այդքան գոլ խփած չկա, եթե նույնիսկ հաշվենք բակերում և դպրոցում հեղինակած գնդակները»,– իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Նշենք, որ ավելի վաղ «Էնլչեի» մարզիչ Ֆրան Էսկրիբան նմանություն է տեսել «Ռեալի» հարձակվող Ռոնալդուի և բասկեբոլի արքա Մայքլ Ջորդանի միջև:


‘