‘ Լուիս Էնրիկե. «Ինձ դուր են գալիս Մեսսիի հեղինակած գրեթե բոլոր գոլերը»’

846

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Ինձ դուր են գալիս Մեսսիի հեղինակած գրեթե բոլոր գոլերը: Բազմիցս նշել եմ, որ չեմ հանդիպել այսպիսի ֆուտբոլիստի: Նա գերազանցում է մյուս բոլոր խաղացողներին, ում երբևիցե հետևել եմ:

Մեսսին յուրօրինակ է և անկրկնելի: Մենք ուրախ ենք, որ նման բարձրակարգ ֆուտբոլիստը մեր թիմի կազմում է: Ինձ համար նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ»,- Football Espana-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Չավի Հերնանդես.«Մենք շատ երջանիկ ենք: Բնականաբար, Լեոն նույնպես»’
Հաջորդ հոդվածը‘Մարսելո. «Պետք է համեստ լինենք և հանգստություն պահպանենք» ‘