‘Լուիս Էնրիկե. «Նեյմարը լավ ճաշակ ունի, եթե ցանկանում է աշխատել Գվարդիոլայի հետ»’

1220

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն՝ մեկնաբանել է կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի խոստովանությունը, թե շատ է ցանկանում աշխատել Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:

«Նա լավ ճաշակ ունի, եթե այդպիսի ցանկություն ունի: Երբ երկարաձգենք պայմանագիրը Նեյմարի հետ, հիշեցրեք ինձ այս թեման: Տեղյակ չեմ Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մինչեւ տրանսֆերային պատուհանի վերջին օրը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca -ն:

Ավելի վաղ Նեյմարը հիացմունք էր արտահայտել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, մրցաշրջանից հետո «Բավարիայից» հեռանալու մասին հայտարարած Խոսեպ Գվարդիոլայի վերաբերյալ:

«Հիանում եմ Գվարդիոլայի աշխատանքով եւ շատ կցանկանայի խաղալ նրա ղեկավարությամբ: Կցանկանայի սովորել Գվարդիոլայից, բայց հիշեցնեմ, որ հիմա երջանիկ եմ «Բարսելոնայում» եւ դժվար է հեռանալ այսպիսի ակումբից»,- ասել էր Նեյմարը: 

Հունվարի 30-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Բարսելոնա» — «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

«Բարսելոնան» 20 խաղից հետո 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» ունի նույնքան միավոր, սակայն 21 խաղի արդյունքում:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Օրվա լավագույն հարվածը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսը «Ռայո Վալյեկանոյում» ստացել է 16 համարը’