‘Լուիս Էնրիկե.նոր оրենքներ ու կանոններ «Բարսելոնայում»’

766

«Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կտալոնացիների ակումբում ներդրել է նոր բարոյական կոդեքս: 

Ողջ թիմը, ինչպես նաև ակումբի անձնակազմը պետք է հետևի այն կանոններին, որոնք ընդգրկված են այդ կոդեքսում: Իսկ դրանք տասն են:

  • Խաղացողները պետք է մարզական կենտրոնում լինեն մարզումները սկսվելուց մեկ ժամ առաջ,
  • արգելվում է ալկոհոլային խմիչքների оգտագործումը,
  • մոտակա  հանդիպումից 48 ժամ առաջ, խաղացողները տուն պետք է գնան միչև կեսգիշեր,
  • անկարգապահական յուրաքանչյուր լուրջ արարք կարող է հանգեցնել ընդհուպ մինչև ակումբից հեռացման,
  • խաղացողների հայտարարությունները միշտ պետք է հարգալից լինեն,
  • տուգանքները կտատանվեն 1000–ից մինչև 6000 եվրոյի սահմաններում,
  • արտագնա խաղերի և պաշտոնական այլ միջոցառումների ժամանակ խաղացողները պետք է կրեն ակումբի հատուկ  համզգեստը,
  • խաղացողները պատասխանատվություն պետք է կրեն սոցիալական  ցանցերում հայտնված նյութերի բովանդակության համար,
  • արգելված են սպորտի էքստրեմալ  տեսակները՝ դայվինգ, ալպինիզմ, մոտացիկլետ վարել և այլն,  
  • տուգանքները կоգտագործվեն բարեգործական նպատակներով:

Հիշեցնենք, որ լինելով «Ռոմա»-ի մարզիչ, Լուիս Էնրիկեն այստեղ ևս կիրառել է այս բարոյական կոդեքսը: Այնտեղ եղել է մի դրվագ, երբ նախկին ավագը՝ Դանիել դե Ռոսին ուշացել է А սերիայի հանդիպումներից մեկին  նախորդող տեխնիկական խորհրդակցությանը, որի համար պատժվել է՝ զրկվելով այն հանդիպմանը մասնակցելուց,- այս մասին տեղեկացնում է  Forza Roma

Նախորդ հոդվածը‘Շենգավիթ համայնքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի որդին Մաշտոցի պողոտայում մեքենան վարել է մայթով՝ ոչ սթափ վիճակում’