‘
«Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից առաջ կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իր թիմի խնդիրը ոչ թե Պեպ Գվարդիոլային հաղթելն է, այլ մյունխենյան թիմին ընդհանուր առմամբ:
«Կարծում եմ, որ Գվարդիոլայի գալով՝ «Բավարիայի» խաղաոճը մի քիչ փոխվել է: Նա պահպանեց թիմի բոլոր դրական հատկանիշներն ու իր նորությունները բերեց:
Անկասկած, «Բավարիան» եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է: Մենք չենք մտածում Պեպին հաղթելու մասին: Մենք ցանկանում ենք հաղթել «Բավարիային», մի թիմի որը հարուստ պատմական ժառանգություն ունի: Ցավոք սրտի, մեզնից միայն մեկը կհայտնվի եզրափակչում»,- Էնրիկեի խոսքերն է հաղորդում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
‘