Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Գրեմիոյում»

435

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Գրեմիոյում»։ Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 35-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր, հաղորդում է Goal.com-ը։

Լուիս Սուարեսի նախորդ ակումբն Ուրուգվայի «Նասյոնալն» էր, որի կազմում անցկացրած 12 խաղում խփեց 5 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում։ «Նասյոնալը» նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը։

Լուիս Սուարեսը հանդես է եկել նաեւ հոլանդական «Գրոնինգենում» եւ «Այաքսում»,  անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում» եւ Մադրիդի «Աթլետիկոյում»։

Նախորդ հոդվածը2022 թվականի լավագույն գոլահարները թոփ-5 լիգաներում
Հաջորդ հոդվածըԴավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»