‘Լուիս Սուարեսը կարող է վերադառնալ ԱՊԼ’

2677

‘

Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով իսպանական մամուլին:

Աղբյուրի տեղեկություններով, լոնդոնյան ակումբը ցանկանում է ամռանը ձեռք բերել ուրուգվայցու տրանսֆերը: «Խթաններ»-ը Սուարեսին դիտարկում են որպես Հարի Քեյնի փոխարինող, ում ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդ ակումբները: Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Էլ պիստոլերո»-ն ժամանակին հանդես է եկել անգլիական «Լիվերպուլ»-ի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ռմբարկուն «Բարսելոնա»-ի կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ:

‘

Նախորդ հոդվածը‘Կոուտինյոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ բանակցություններն ավարտական փուլում են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’