«Լիվերպուլի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը «Նասյոնալի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։
Փլեյ-օֆֆի եզրափակիչում «Նասյոնալը» 4:1 հաշվով պարտության է մատնել «Լիվերպուլ Մոնտեվիդեոյին»։
Լուիս Սուարեսը դարձել է երկու գոլի հեղինակ։
Հունիսի 30-ին ավարտվել էր Լուիս Սուարեսի պայմանագիրը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Նասիոնալին», որը նրա կարիերայում եղել է առաջին պրոֆեսիոնալ թիմը։