Լուիս Սուարեսը սպասում է «Բարսելոնայի» առաջարկին

56

Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացող Լուիս Սուարեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2014-2020 թվականներին։ 35-ամյա ուրուգվայցի հարձակվողը կսպասի «Բարսելոնայի» առաջարկին, նախքան այլ ակումբերի հետ բանակցելը, հաղորդում է AS-ը։ Լուիս Սուարեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ կավարտվի հունիսին, եւ նա անվճար կփոխի ակումբը։

Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Աստոն Վիլան», իսպանական «Սեւիլիան» եւ իտալական «Ինտերը»։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըMarca. «Ռեալը» պայմանագիր է կնքել Մբապեի հետ
Հաջորդ հոդվածը«Չելսին» դիտարկում է Լեւանդովսկուն ձեռք բերելու տարբերակը