‘
«Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն ցույց է տվել, որ տաղանդավոր է ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլ նաև պոկերի սեղանի շուրջ:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 30-ամյա ֆուտբոլիստը Բարսելոնայի խաղատանը մասնակցել է Texas Holdem համակարգով անցկացված պոկերի մրցաշարին, որին գրանցվելը արժեցել է 25 հազար եվրո: Մրցաշարին մասնակցել է 66 հոգի:
Իսպանացի պաշտպանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և վաստակել 129 300 եվրո: Պիկեն առաջին անգամ չէ, որ մասնակցում է պոկերի մրցաշարի: 2011 թվականին նա շահել է 40 950, 2013-ին՝ 21 150, իսկ նախորդ տարի՝ 31 700 եվրո:
‘