Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Աստոն Վիլայում» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի ղեկավարությամբ։
34-ամյա ֆուտբոլիստը չի ընդունել բրազիլական «Պալմեյրասի», «Կորինտիանսի», «Աթլետիկո Մինեյրոյի», ամերիկյան «Ինտեր Մայամիի» առաջարկները, որպեսզի այս մրցաշրջանից հետո վերադառնա Անգլիա։ Լուիս Սուարեսի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ հունիս։
Լուիս Սուարեսն ու Սթիվեն Ջերարդը միասին խաղացել են անգլիական «Լիվերպուլում»։
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Սուարեսն իսպանական թիմի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։