‘
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իր համար բարդ է կատալոնական թիմում գոլեր խփելը: Այս մասին ուրուգվայցի հարձակվողը խոսել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի` «Վալենսիայի» հետ արտագնա խաղից հետո, որում «Բարսելոնան» հաղթեց նվազագույն հաշվով:
«Ինձ համար մի փոքր բարդ է գոլեր խփելը, և այդպիսով տարօրինակ տպավորություն է ստեղծվում: Դու ցանկանում ես գոլ խփել, սակայն գնդակը չի մտնում դարպասը: «Վալենսիայի» հետ խաղում ես տխրել էի, որ չհաշվեցին իմ գոլը, քանի որ այն խփել է կանոնների սահմաններում: Պետք է շարունակեմ աշխատել: Խաղից խաղ Նեյմարի և Մեսսիի հետ ավելի լավ ենք հասկանում իրար»,-Սուարեսի խոսքը մեջբերված է կատալոնական Sport պարբերականից:
Հավելենք, որ Լուիս Սուարեսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 խաղի և գոլեր չի խփել:
‘