‘Լուիս Սուարես. Իմ ֆուտբոլային կուռքը Բատիստուտան է’

521

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուի Սուարեսը Իտալիայի հավաքականի հետ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ մշտապես հիացել է Արգենտինայի հավաքականին  նախկին հարձակվող Գաբրիել Բատիսուտայի խաղով: 

«Ես նայում էի Բատիստուտային և ինձ էի պատկերացնում նրա դերում: Նա ցանկացած դիրքից և ցանկացած ճաշակի գոլեր էր խփում», —«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստի  խոսքերն է մեջբերում    Marca-ն:

Սուրաեսի անդրադարձել է  իր ծնկի վնասվածքին և ասել է. «Այն գերազանց վիճակում է: Անգլիայի հետ խաղը ես ավարտեցի բավականաչափ  հոգնած, սակայն հոգեբանորեն գերազանց վիճակում էի»:

Նշենք, որ ինչպես  հաղորդել են լրատվամիջոցները, Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է  «Բարսելոնա»-ն և արդեն նրա հետ բանակցություններ է սկսել: 

 

Նախորդ հոդվածը‘Զիկո. Նեյմարը և Ռոբենը այս առաջնության լավագույն ֆուտբոլիստներն են’
Հաջորդ հոդվածը‘«Աֆրիկյան» ռեքվիեմ. Տիգրան Համասյան (ուղիղ)’