‘Լուիս Սուարես. «Շատ գոհ եմ, որ երազանքս իրականացրել եմ և այժմ խաղում եմ «Նոու Կամպում»’

747

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ասել է, որ շատ չի անհանգստանում Իսպանիայի առաջնությունում գոլեր չխփելու համար, քանի որ ամբողջ թիմը հիանալի է հանդես գալիս:

«Շատ գոհ եմ, որ երազանքս իրականացրել եմ և այժմ խաղում եմ «Նոու Կամպում»: Հարձակվողին պետք է միշտ անհանգստացնի այն, որ նա գոլեր չի խփում, բայց եթե թիմի գործերը շարունակեն լավ ընթանալ, ես ինձ օգտակար զգամ նրա համար, ապա այդպես էլ գոհ կլինեմ»,-Սուարեսի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխփել «Լիվերպուլից»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 խաղի և դեռևս գոլեր չի խփել:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատողներն սկսել են առաջիկա հեռացումների վերաբերյալ ծանուցագրեր ստանալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն մերժեց 100% համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծը ‘