‘Լուիս Սուարես. «Տիագո Սիլվան եւ Դավիդ Լուիսն ամեն ինչ կանեն ինձ ափերից դուրս հանելու համար»’

1012

‘

«Բարսելոնայի» հարձալվող Լուիս Սուարեսն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպանների հետ հանդիպմանը:

«Երբ խաղում ես «Բարսելոնայի» կազմում, ապա դու ստիպված ես պայքարել ուժեղ պաշտպանների դեմ՝ Պեպեի և Սերխիո Ռամոսի կամ Տիագո Սիլվայի և Դավիդ Լուիսի:

Գիտեմ, որ վերջին երկուսն ամեն ինչ կանեն, որպեսզի ինձ ափերից դուրս հանեն, սակայն ես կփորձեմ չպատասխանել նրանց:

«Չելսիի» հետ հանդիպումներում Սիլվան և Լուիսը ցույց տվեցին, թե պաշտպանների որ զույգն է աշխարհում լավագույնը»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը հրաժարվել է առաջադրվել երրորդ ժամկետի համար’
Հաջորդ հոդվածը‘Անդեր Էրերա․«Քիչ էր մնում արտասվեի, երբ տեսա Մեսսիի խաղը Սիթիի դեմ»’