‘Լուի վան Գալը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վստահությունը’

827

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը մտադիր է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել Ռայան Գիգզին, որն այժմ հոլանդացի Լուի վան Գալի օգնականն է, հաղորդում էdailymail-ը: Անբավարար արդյունքներից բացի, Լուի վան Գալը կորցրել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վստահությունը: Էդ Վուդվորդը համապատասխան զրույց է ունեցել թիմի առաջատարների հետ եւ տեղյակ է ներքին մթնոլորտից:

Լուի վան Գալը երկու օրով վերադարձել է Հոլանդիա՝ նշելու դստեր ծննդյան տարեդարձը:

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Սաութհեմփթոնին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 37 միավորով 5-րդ տեղում է եւ 5 միավոր է զիջում չորրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին»:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» 98 միլիոն է պատրաստում Լեւանդովսկու համար’