‘Լուի վան Գալը չի հասկանում երկրպագուներն ‘

736

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպումից (0:0)հետո հայտարարել է, որ չի հասկանում թիմի երկրպագուներին:

-Ես չեմ հասկանում՝ ինչու՞ են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն անընդհատ խնդրում գրոհել: Մենք առանց այդ էլ առաջատարների թվում ենք և չենք խաղում «Վեսթ Հեմի» նման: Գիտեմ, որ երկրպագուները հիասթափված են, բայց ֆուտբոլիստներն էլ գոհ չեն: Նրանք ցանկանում են ամեն րոպե գոլ խփել, բայց ոչ միշտ է ստացվում:

Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չհավանել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը, եթե բոլորը գիտեն, որ իմ թիմերը միշտ այդպես են խաղացել,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Գուտին պատասխանել է Պիկեի ծաղրական գրառմանը’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Միտումնավոր չեմ կանգնել Աբդենուրի ոտքին» (տեսանյութ)’