‘Լուի վան Գալը Ֆալկաոյի` «Մանչեսթր Յունայթեդի» երկրորդ թիմում խաղալն ամոթալի չի համարում’

716

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է բրիտանական մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն` հոլանդացի մասնագետը սխալ է վարվել Ռադամել Ֆալկաոյի նման հարձակվողին ուղարկելով ակումբի երկրորդ թիմի կազմ:

«Շատերը գրել էին, որ երկրորդ թիմում խաղալն ամոթալի է, բայց շատ ֆուտբոլիստներն են այս մրցաշրջանում խաղացել երկրորդ թիմում: Իմ կարծիքով` դա ամոթալի չէ: Սա պարզապես ցույց է տալիս մարզչի, ֆուտբոլիստի և ղեկավարության պրոֆեսիոնալ վերաբերմունքը: Երկրորդ թիմում եղել են Վիկտոր Վալդեսը, Ռաֆայելը: Նման բան կարող է լինել ցանկացածի հետ: Երկրորդ թիմի կազմում նրանք կարող են 70 րոպեից ավելի խաղաժամանակ ստանալ:

Երկրորդ թիմում Ֆալկաոն իր լավագույն խաղը չանցկացրեց, բայց աշխատեց: Ես չեմ կարող ավելին խնդրել, նա ցույց տվեց գործին իր պրոֆեսիոնալ վերաբերմունքը: Մենք ֆուտբոլիստներին շատ գումար ենք վճարում, և նորմալ է, որ նրանք պետք է մեզ համար խաղան: Ֆալկաոն միջադեպին չարձագանքեց այնպես, ինչպես լրատվամիջոցները, ինչը խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին»,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ռադամել Ֆալկաոն խոստովանել է, որ սխալ է գործել տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նախորդ հոդվածը‘Ալբանիա — Հայաստան հանդիպումը կարող է տեղափոխվել մեկ այլ մարզադաշտ’
Հաջորդ հոդվածը‘Պեպե. «Մեկ օրվա ընթացքում մարդիկ մոռացան` ինչեր է հաղթել Իկերը, ինչ է նա տվել ֆուտբոլին, և ես դա շատ հիվանդագին եմ ընդունել»’