‘ Լուի վան Գալին չի հետաքրքրում Սքոուլզի քննադատությունը’

726

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին չի հետաքրքրում թիմի նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզի քննադատությունը: Սքոուլզը ասել էր, որ հազիվ է կարողանում հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին, թիմն աչքի չի ընկնում գրավիչ, ռիսկային գործողություններով:

-Ինձ չի անհանգստացնում Սքոուլզի քննադատությունը, դա հետաքրքիր չէ: Հույս ունեմ` Սքոուլզը մեզ քննադատում է որպես ընկեր, քանի որ ընկերները կարող են նման բան անել: Եթե այդպես է, ուրեմն խնդիրներ չկան: Ես, ինչպես բոլոր ֆուտբոլիստները, սովոր եմ քննադատությունների: Վերջ ի վերջո, նրանք առաջին օրը չեն պրոֆեսիոնալ ֆուտբոլում,-վան Գալի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. Շնորհավորում եմ Ռոյսին և «Բորուսիային»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ԶԼՄ-ներում արգելվել է որոշ կազմակերպությունների մասին գրել առանց բացասական պիտակների ‘