‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գովաբանել է օգնական Ռայան Գիգզին: Հիշեցնենք, որ վերջինս նախորդ մրցաշրջանում ավարտեց ֆուտբոլային կարիերան և սկսեց մարզչական գործունեությունը:
«Պետք է խոստովանեմ` երբ անցյալ տարի մայիսին զրուցում էի Գիգզի հետ, չէի պատկերացնում, որ նա այդքան աշխատասեր է: Նախկին ֆուտբոլիստները մարզչական տքնաջան աշխատանքի սովոր չեն, սակայն Գիգզը շատ աշխատասեր է:
Նա հիանալի կարդում է խաղը, ինչպես Ժոզե Մոուրինյուն, սակայն թիմը ղեկավարելու համար պետք է շարունակել սովորել: Տեսնում եմ` Ռայանն արագ է սովորում»,-Լուի վան Գալի խոսքերը փոխանցում է «Daily Star»
‘