‘Լուի վան Գալն արգելել է բջջային հեռախոսներով զբաղվել հանդիպումների նախօրեին’

572

Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն արգելել է իր թիմի ֆուտբոլիստներին բջջային հեռախոսներով զբաղվել հանդիպումների նախօրեին: Այս մասին հաղորդում է  Daily Mail-ը:

Հոլանդացի մասնագետը նման որոշում է կայացրել,  որպեսզի  ֆուտբոլիստները քիչ հետևեն իրադարձությունների  տեղեկատվահոսքին:

Հիշեցնենք, որ Վան Գալի գլխավորությամբ «Յունայթեդը»  անհաջող  է մեկնարկել մրցաշրջանը: Թիմը «Սանդերլենդ» հետ խաղացել է 1:1, «Բարնլի» հետ՝ 0:0,  բացի դրանից Գավաթի խաղարկությունում թիմը պայքարը լքել է 1/32 եզրափակչում «Միլթոն Կինս-Դոնսից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Չինաստանում’
Հաջորդ հոդվածը‘Լատվիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում’