‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում թիմում նորեկներ չեն լինի:
«Մենք ոչ ոքի պայմանագիր չենք առաջարկելու: Ամեն օր կարդում եմ, որ մենք հետաքրքրված ենք այս կամ այն ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն անձամբ ինձ ոչ ոք չի հետաքրքրում: Դեռ մի քանի շաբաթ առաջ ասել եմ, որ մենք հետաքրքրված ենք միայն ֆուտբոլիստների վաճառքով, իսկ ինձ չէին հավատում»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է Daily Mail-ից:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` Դարեն Ֆլետչերը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելու է «Վեսթ Հեմ»:
‘