‘ Լուի վան Գալ. «Ես չեմ լսել երկրպագուների սուլոցները»’

757

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի առաջնության 27-րդ տուրի` «Սանդերլենդի» հետ հանդիպումից (2:0) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ չի լսել` ինչպես են երկրպագուներն առաջին խաղակեսի ընթացքում սուլել իր թիմին:

«Ոչ մի նման բան չեմ լսել: Գուցե ձեր լսողությունն ավելի ուժեղ է, քան իմը: Մենք խաղը վատ սկսեցինք, չեմ կարող ասել, որ  լավ խաղացինք, սակայն ավելի շատ էին տիրում գնդակին և ընդմիջումից հետո կարողացանք հաջող հանդես գալ:

Շարունակում ենք մեր ուղին: Արդեն 10-12 շաբաթ է` առաջին քառյակում ենք: Կարծում եմ` այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն քառյակի կայուն թիմ է: Հույս ունեմ` մինչև մրցաշրջանի ավարտը չենք զիջի մեր դիրքերը»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC»-ից:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց»’
Հաջորդ հոդվածը‘«Վերդեր» — «Վոլֆսբուրգ» հանդիպումը հնարավոր է հետաձգվի՝ ահաբեկչական վտանգի պատճառով’