‘Լուի վան Գալ. «Թալանվելուց հետո դի Մարիան անձամբ խնդրեց իրեն խաղադաշտ մտցնել»’

742

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հասկացրել է, որ գողերից տուժած Անխել դի Մարիան պետք է խաղադաշտ մտներ «Քեմբրիջ Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության խաղում (3:0): Հիշեցնենք, որ այդ հանդիպումից մեկ օր առաջ գողերը ներխուժել էին արգենտինացու տուն, որտեղ նա ապրում էր կնոջ ու դստեր հետ: Դրանից հետո ֆուտբոլիստը պահակներ է վարձել ու ընտանիքով տեղափոխվել հյուրանոց:

«Ես հասկանում եմ նրա վիճակը. շատ էր անհանգստանում կնոջ ու երեխայի համար,- վան Գալի խոսքերը մեջբերել է «Daily Mail»-ը:- Զրուցել եմ նրա հետ, և Անխելն ասաց, որ ուզում է խաղալ «Քեմբրիջ Յունայթեդի» դեմ: Ժամանակին արդեն որոշել եմ, որ նման իրավիճակներում ֆուտբոլիստին չեմ ստիպի խաղալ: Սակայն դի Մարիայի դեպքում զգացի, որ պետք է նրան հնարավորություն տամ: Երջանիկ եմ, որ դա արել եմ»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Ալվեսին փոխարինող է գտել «Պորտուում»’
Հաջորդ հոդվածը‘Մոյես. «Ես վեցամյա պայմանագիր էի կնքել, քանի որ գիտեի, որ չեմ կարող կարճ ժամկետում փոխել այն, ինչը Ֆերգյուսոնը տարիներ շարունակ կառուցել էր»’