‘Լուի վան Գալ. «Իմ կարծիքով Դավիդ դե Խեան պետք է պայմանագիր կնքի, մենք նրան մեծ գումար ենք առաջարկել»’

1386

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հույս ունի, որ դարպասապահ Դավիդ դե Խեան շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի ղեկավարության հետ: Հոլանդացի մասնագետը նշել է, որ այս պահին ամեն ինչ կախված է դե Խեայից, ում ծառայություններով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

«Ցանկացած պահի դե Խեան կարող է նոր պայմանագիր կնքել: Պետք է նշեմ, որ ես այդ հարցում գլխավորը չեմ: Անձամբ ես ցանկանում եմ, որ նա մնա, բայց որոշում կայացանողը դե Խեան է: Նա պետք է ասի այո կամ ոչ: Հարցեր պետք է ոչ թե ինձ տաք, այլ նրան: Իմ կարծիքով նա պետք է պայմանագիր կնքի, մենք նրան մեծ գումար ենք առաջարկել,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Eurosport»-ից:

‘

Նախորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը` ոսկե մեդալակիր(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սոցիալական արդարությունը» կոչ է անում քվեարկել ԼՂՀ ԱԺ նախագահի կուսակցության օգտին’