‘Լուի վան Գալ. «Ինձ համար միևնույն է, թե Ֆալկաոն ինչ է մտածում»’

625

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն ասել է, որ ինքն է գլխավորը և իրեն պետք է լսեն բոլորը: Նույնիսկ Ռադամել Ֆալկաոն:

Անգլիայի առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 7 հանդիպման և խփել մեկ գոլ:Կոլումբիացի ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից:

«Ֆալկաոյին անհրաժեշտ է լավ մարզավիճակը ձեռք բերել:Նա պատրաստ է խաղալ միայն 20 րոպե:Արագությունը Անգլիայի առաջնությունում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ես կուզենայի, որ Ֆալկաոն խաղար երկրորդ թիմի կազմում, սակայն ստիպված էի նրան ներառել «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում, քանի որ Ռունին վնասվածք էր ստացել:Անգամ ես եմ երբեմն փոխում որոշումներս:Ինձ բացարձակապես չի հետաքրքրում տխուր է Ֆալկաոն, որ նստած է պահեստայիններ նստարանին, թե ոչ:Ռադամելը պետք է հետևի իմ փիլիսոփայությանը», – մեջբերում է Վան Գալի խոսքերը Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Golnet. Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների 10 լավագույն սեյվերը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Դոպինգ ստուգման հրավիրված 5 ֆուտբոլիստներից փորձանմուշ վերցրին միայն ինձնից»’