‘Լուի վան Գալ.««Մանչեսթեր Յունայթեդը» լավ խաղաց, բայց մոռացավ գոլեր խփելու մասին»’

773

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Սուոնսիի» դեմ արտագնա խաղի մասին, որտեղ իր սաները պարտվել են 1:2 հաշվով:

«Կարելի է ասել, որ մենք վերահսկում էինք խաղը, բայց պետք էր ավելի լավ օգտագործել հնարավորությունները, որոնք մենք ունեինք: Մեր բախտը չբերեց, քանի որ գոլային պահեր շատ ունեինք: Պետք է ավելի կազմակերպված գործեինք այն ժամանակ, երբ «Սուոնսին» հավասարեցրեց խաղի հաշիվը:

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ խաղաց, բայց մոռացավ գոլեր խփելու մասին: Պետք է ավելի արդյունավետ գործել», — հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցել «BBC»-ն:

Նախորդ հոդվածը‘ Մինո Ռայոլա. ««Զլատանը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ հեռանում էր «Բարսելոնայից»»’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Որակազրկման ընթացքում գուցե Լուսին թռչեմ»’