‘Լուի վան Գալ. «Մենք ավելի լավ կպատրաստվենք, քան անցյալ տարի»’

1063

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմը կարող էր ավելի հաջող հանդես գալ, եթե նախամրցաշրջանային պատրաստության փուլը լավ անցներ:

«Ի՞նչ պետք է անենք առաջատարներին չզիջելու համար: Պետք է ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը: Այս մասին շատ եմ խոսել: Կարծում եմ` այժմյան իրավիճակի պատճառներից մեկը նախամրցաշրջանային պատրաստության փուլն է:

Հաջորդ մրցաշրջանի համար արդեն նախապատրաստական ծրագիր ենք կազմակերպել` հավաքներ կանցկացնենք ԱՄՆ-ում և խաղերի մասնակցելու համար ինքնաթիռով տեղափոխվելու անհրաժեշտություն չի լինի: Այսպես ավելի լավ է: Բացի այդ, մենք չենք լինելու անցյալ անգամվա ծովափի մոտակայքում, որտեղ ջերմաստիճանը ցածր էր:

Մենք ավելի լավ կպատրաստվենք, քան անցյալ տարի: Նախապատրաստական փուլի պատճառով շատ վատ ենք անցկացրել այս մրցաշրջանի մեկնարկը, բայց կարծում եմ` նոր մրցաշրջանում «Չելսիի» հետ նույն մակարդակի վրա կլինենք»,-Լուի վան Գալի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

‘

Նախորդ հոդվածը‘ Կապելո. «Անցյալով պայմանավորված` «Ռեալի» հանդեպ թուլություն ունեմ»’
Հաջորդ հոդվածը‘ Գործակալ. «Օզբիլիսը և Մովսիսյանը հոգեբանորեն լավ վիճակում չեն»’