‘Լուի Վան Գալ. «Մեր նպատակն է՝ լինել ուժեղագույնների եռյակում»’

600

Երեկ ՔՓՌ-ի նկատմամբ 4:0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակը «Մանչեսթր Յունայթեդի» հոլանդացի մարզչին վստահություն է ներշնչել: Նրա խոսքով, թիմի առջև մեծ նպատակներ ու խնդիրներ են դրված, որոնք միայն իր հավակնություններով չեն սահմանափակվում:

Լուի վան Գալը հայտարարել է, որ ցանկանում է թիմի երկրպագուներին նվիրել Պրեմիեր լիգայի գավաթը: Եվ դա անել հնարավորության դեպքում  հենց այս մրցաշրջանում:

«Ես ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Եվ դա անել, եթե նույնիսկ ոչ այս մրցաշրջանում, ապա 2-րդ կամ 3-րդ-ում՝ հաստատ: Ես ցանկանում եմ չեմպիոնություն պարգևել մեր թիմի երկրպագուներին:

Իմ ղեկավարած թիմերը միշտ էլ հարձակողական ֆուտբոլն են որդեգրել, և մեր նպատակն է լինել ուժեղագույնների եռյակում: Կարևորը արժանի հետք թողնելն է»,-Լուի վան Գալի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. «Իսլամական պետությունն» ամեն օր նավթի վաճառքից վաստակում է ավելի քան $3 մլն’