‘Լուի վան Գալ. «Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց…»’

634

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի կարծիքով` թիմի կիսապաշտպան Ուեյն Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Սակայն մասնագետը ցանկանում է, որ Ռունին շարունակի խաղալ կիսապաշտպանության գծում:

«Կարծում եմ` Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Արդեն մի քանի անգամ բացատրել եմ, որ որոշ գծերում մեր թիմում չկան բավականաչափ հզոր ֆուտբոլիստներ:

Մի քանի անգամ ռոտացիայի եմ դիմել, որպեսզի պարզեմ, թե որ գծում այս կամ այն ֆուտբոլիստը կարող է լավ դրսևորել իրեն: Եթե ես Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը լինեի, ապա Ռունին կխաղար հարձակման գծում: Սակայն ինձ համար առայժմ կարևոր է ֆուտբոլիստի ներդրումը թիմի խաղում, ոչ թե նրա անհատական որակները»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելու տարբերակը»’
Հաջորդ հոդվածը‘Ցյուրիխ. Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնին’