Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային ջանքերը համախմբել ընդդեմ ֆաշիզմի

138

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ անհրաժեշտ է համախմբել միջազգային ջանքերը՝ ֆաշիզմի դրսևորումների դեմ պայքարելու համար։ Քաղաքական գործիչը նշել է, որ մտադիր է հանդես գալ համապատասխան միջազգային նախաձեռնությամբ։

«Ծայրահեղ աջերն ինքնին միջազգային շարժում են ներկայացնում։ Ուստի ես առաջադեմ դեմոկրատական ուժերին կառաջարկեմ միավորվել ողջ աշխարհում՝ ֆաշիզմի վերակենդանացումը թույլ չտալու համար»,- չորեքշաբթի իր Twitter-ում գրել է նա։

Մասնավորապես, Լուլա դա Սիլվայի կարծիքով, ծայրահեղ աջ քաղաքական առաջնորդների դիրքերի ամրացման ռիսկեր կան Հունգարիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։

 Բրազիլիայի նախագահի կարծիքով՝ բոլոր ծայրահեղ աջերին միավորում են՝ ազգայնականությունը, պահպանողական օրակարգը, այդ թվում՝ կրոնականը, և ընտանիքի պաշտպանությունը։ «Դա, ըստ էության, բոլորի համար ընդհանուր դիսկուրս է»,- նշել է պետության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքական «Հայրենիք» կուսակցությունը երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու քարոզ է սկսել
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Ռուսաստանը կոչնչացնի Արևմուտքից Ուկրաինա ուղարկված ցանկացած սպառազենք